суббота, 5 апреля 2014 г.

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հետ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա մայիսի 25-ին Երեւանում։
Այդ մասին ապրիլի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ասուլիսում ՀՖՖ նախագահը երկրպագուների, ֆուտբոլասերների, լրագրողների եւ ֆուտբոլով շահագրգիռ անձանց հետ քննարկել է հայկական ֆուտբոլին վերաբերող հարցեր: 
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իրաքի հավաքականը զբաղեցնում է 103-րդ տեղը: Իրաքի դեմ խաղը Բեռնար Շալանդի համար առաջինը կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնեւում ընկերական խաղ կանցկացնի ալժիրցիների, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի թիմի հետ:  

Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» պարտությունների մեջ մեղավոր են միայն ֆուտբոլիստները


Դմիտրի Գունկոն շատ խելացի մարզիչ է։ Նա իսկապես գիտի, թե ինչ է ցանկանում եւ պահանջում թիմից, ասել է Մոսկվայի «Սպարտակի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում 
Եկատերինբուրգի «Ուրալից կրած պարտությունից հետո26-ամյա հարձակվող հայտարարել է, որ անհաջողության մեղավորները միայն ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե մարզիչը։
«Գունկոն «Սպարտակի մեջ փորձում է սերմացնել հարձակողական ֆուտբոլ, սակայն դեռ ոչինչ չի ստացվում։ Նրա մասին կարող եմ ասել միայն լավը։ Հավատացեք, նա ջանք չի խնայում։ «Սպարտակի պարտությունների մեջ մեղավոր են միայն ֆուտբոլիստները, այլ ոչ թե՝ մարզիչները,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակի մեկնարկային կազմում էր եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

«Բայերը» պաշտոնանկ է արել Սամի Հյուպիային


Լեւերկուզենի «Բայերի ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Սամի Հյուպիային, փոխանցում է գերմանական ակումբիպաշտոնական կայքը։
Նման որոշման պատճառ են հանդիսացել վերջին ժամանակներում «Բայերի ցուցադրած ոչ բավարար արդյունքները։ Գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սաշա Լեւանդովսկին, ով աշխատել է ակումբի երիտասարդական թիմի հետ։
Գերմանիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Բայերը 48 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ապրիլի 4-ին կայացած խաղում «Բայերը 1։2 հաշվով պարտվել էր «Համբուրգին։

четверг, 3 апреля 2014 г.

Չեմպիոնների լիգա. «Չելսին» սայթաքեց Փարիզում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» Փարիզում 1:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ն:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էզեկյել Լավեցիի գոլին «Չելսին» պատասխանեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածով:
Ընդմիջումից հետո «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Խավյեր Պաստորեն խփեց նաեւ Ֆրանսիայի չեմպիոնի երրորդ գոլը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Լոնդոնում:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչառաջին խաղ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 3:1
Էզեկյել Լավեցի, 4, Դավիդ Լուիս, 61 (ինքնագոլ), Խավյեր Պաստորե, 90+3 – Էդեն Ազար, 27 (11մ.)

Յուրգեն Կլոպը նետել է բարձրախոսը եւ հեռացել դահլիճից

Դորտմունդի «Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի հետ հանդիպումից հետո մասնակցել է խաղին նվիրված քննարկմանը, փոխանցում է Welt.de-ն։
Գերմանացի մասնագետին զայրացրել է ZDF հեռուստաալիքի հաղորդավարի հարցը, ինչից հետո նա նետել է բարձրախոսը եւ հեռացել դահլիճից։
«Չեք կարծո՞ւմ, որ դիմակայության ելքն արդեն վճռված է՝ հաշվի առնելով այն, որ նույնիսկ նախորդ տարվա արդյունքը չի օգնի «Բորուսիային» դուրս գալ կիսաեզրափակիչ»,- հարցրել է հաղորդավարը։
«Արդյո՞ք որեւէ մեկը կվճարի ինձ աշխատավարձ, եթե միանգամից հանձնվեմ եւ ասեմ, որ դիմակայության ելքը վճռված է։ Միամիտ կլինեի, եթե ասեի, որ կտոր-կտոր ենք անելու «Ռեալին, սակայն այլեւս չեմ պատրաստվում գտնվել այս դահլիճում՝ հիմար հարցերին պատասխանելու համար»,- ասել է Կլոպը եւ հեռացել։

Nike-ը կարող է 500 միլիոն ֆունտով անվանափոխել «Օլդ Տրաֆորդը»


Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի տնային ստադիոն «Օլդ Տրաֆորդը կարող է անվանափոխվել: Այդ կապակցությամբ Անգլիայի 20-ակի չեմպիոնի ղեկավարությունը բանակցում է Nike ընկերության հետ, որը թիմի հովանավորն է: «Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է 500 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատել գործարքից:
Ակումբի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել Nike-ի հետ բանակցություններ վարելու մասին լուրերը: «Մանչեսթեր Յունայթեդի ֆանատները կտրականապես դեմ են «Օլդ Տրաֆորդի անվանափոխությանը, գրում է Daily Mail-ը:

вторник, 1 апреля 2014 г.

Deportes Terra. Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Բորուսիան» դեռ «շնչում» է


Այժմ Հենրիխն իր կարիերայի լավագույն շրջանում է։ Նա արդեն հասցրել է ձեռք բերել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հարգանքը եւ վստահությունը, գրում է իսպանական Deportes Terra-ն՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումից առաջ անդրադառնալով դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
«Բորուսիայի» կազմը գրեթե չի փոխվել, սակայն «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում անսովոր կհնչեն հենց Օբամեյանգի եւ Մխիթարյանի ազգանունները։ Գերմանական ակումբից հեռացել է Մարիո Գյոտցեն, Ռոբերտ Լեւանդովսկին որակազրկվել է, իսկ Իլկայ Գյունդոգանը, Նեւեն Սուբոտիչը, Մարսել Շմելցերը, Սվեն Բենդերը եւ Յակուբ Բլաշչիկովսկին վնասվածքներ ունեն։ Յուրգեն Կլոպի նախորդ տարվա թիմի երկու անփոխարինելի խաղացողները չեն մասնակցի Արքայական ակումբի հետ հանդիպմանը. Գյոտցեն նոր մարտահրավերներ էր փնտրում եւ հեռացավ «Բավարիա», իսկ Գյունդոգանը մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանը։ Այդ պատճառով դորտմունդցիները ստիպված էին տրանսֆերային շուկա դուրս գալ։ 
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։ Նա «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումն է։ Մինչեւ Բունդեսլիգա տեղափոխվելը 25-ամյա կիսապաշտպանը նախորդ երեք ակումբներում մասնակցել է 236 հանդիպման՝ դառնալով 96 գոլի հեղինակ։ Դա հիանալի արդյունք է այս դիրքի ֆուտբոլիստի համար։ Մխիթարյանը հիանալի է տեսնում խաղադաշտը, երկու ոտքերով լավ հարվածներ կատարում։
Այժմ կարող է թվալ, որ նրա տրանսֆերն անհաջող գործարք էր, սակայն դա այդպես չէ։ Նա հիանալի է հարմարվել նոր թիմին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 36 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Իհարկե, այդ ցուցանիշը նման չէ «Շախտյորում» ցուցադրած իր արդյունավետությանը, սակայն առաջին մրցաշրջանի համար դա վատ արդյունք չէ։ Առաջին մրցաշրջանը Հենրիխի համար կարելի է հաջողված համարել։
Այս տարի «Բորուսիայի» ելույթներն այնքան էլ տպավորիչ չեն։ Սակայն թիմը դեռ «շնչում» է, ինչպես մեկ տարի առաջ, այն դեռ «ողջ» է։ Դրա «մեղավորներից» են նաեւ Մխիթարյանը եւ Օբամեյանգը, ովքեր այս թիմում ունեն լավ ներկա եւ մեծ ապագա»,- գրում է իսպանական կայքը։